ՎՎարդուհի Հարությունյան

Կիևում Թուրքիայի դեսպանին կանչել են Ուկրաինայի արտգործնախարարություն

Կիևում Թուրքիայի դեսպանին կանչել են Ուկրաինայի արտգործնախարարություն

Օգոստոսի 29-ին Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յաղմուր Ահմեդ Գյուլդարան հրավիրվել էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։ Փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին Թուրքիայի դեսպանին մտահոգություն է հայտնել ռուսական «Sparta II» նավով Սիրիայից Ռուսաստան С-300ПМУ-2 հրթիռային համալիրների տեղափոխման վերաբերյալ ուկրաինական կողմի տեղեկության կապակցությամբ՝ նշված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում:

Նշվում է, որ թուրք դեսպանին ներկայացվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության բանավոր նոտան։

«Փոխնախարարը հույս է հայտնել, որ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների և ինքնիշխանության ճանաչման ու աջակցության հարցում Թուրքիայի Հանրապետության հետևողական դիրքորոշման համաձայն՝ թուրքական կողմը խստորեն կհետևի 2022 թ. փետրվարի 28-ի որոշմանը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ռուսական ռազմանավերի համար Սևծովյան նեղուցները փակելու մասին»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում