ՄՄարիամ Մխիթարյան

Լիզ Թրասը զայրացնում է Վաշինգտոնին իր խոսքի կտրուկությամբ և մաքսիմալիզմով. Financial Times

Լիզ Թրասը զայրացնում է Վաշինգտոնին իր խոսքի կտրուկությամբ և մաքսիմալիզմով. Financial Times

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, որը, ամենայն հավանականությամբ, մեկ շաբաթից կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, նյարդայնացնում է ամերիկացի պաշտոնյաներին իր խոսքի կտրուկությամբ և մաքսիմալիզմով, գրում է Financial Times-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարական շրջանակների աղբյուրներին։ Վերջինները չեն բացառում, որ Թրասի ընտրվելու դեպքում Լոնդոնի և Վաշինգտոնի հարաբերությունները կարող են վատանալ: Վեճեր կարող են ծագել հատկապես բրիտանա-ամերիկյան առևտրի ոլորտում և Ուկրաինայի հարցի շուրջ:

Ամերիկացի պաշտոնյաների տարակուսանքն է առաջացրել հատկապես, Թրասի դժգոհությունն Ուկրաինային ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունից, քանի որ Սպիտակ տունն ավելի շատ ռազմական և ֆինանսական օգնություն է տրամադրում Կիևին, քան Բրիտանիան։

Թրասը չի թաքցնում նաև իր հիասթափությունը Վաշինգտոնից Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշում չդրսևորելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում