Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսավորությամբ նշել է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը

Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսավորությամբ նշել  է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը

Հայ Առաքելական Եկեղեցին հունվարի 31-ին նշել է Սուրբ Սարգսի տոնը: Կաթողիկոսի տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Սրբի անունը կրող եկեղեցիներում Պատարագ է մատուցվել է, բոլոր եկեղեցիներում կատարվել է երիտասարդների օրհնության կարգ:

Տոնի առթիվ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել: Ամենամարդաշատն ու հանդիսավորը Երեւանի սբ Սարգիս եկեղեցու շրջակայքից մեկնարկած երթն էր: Հոգեւորականների առաջնորդությամբ հավատավորներն անցել են Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաներով, կանգ առել Սիրահարների այգում: Այնտեղ կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցել է նաեւ հանրապետության ղեկավարը:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում