ՎՎարդուհի Հարությունյան

Ճապոնիան արհեստական ինտելեկտի հիման վրա ԱԹՍ-ներ և այլ տեխնոլոգիաներ կօգտագործի G7-ի գագաթնաժողովի անվտանգության համար

Ճապոնիան արհեստական ինտելեկտի հիման վրա ԱԹՍ-ներ և այլ տեխնոլոգիաներ կօգտագործի G7-ի գագաթնաժողովի անվտանգության համար

Ճապոնիայի իրավապահ մարմինները մտադիր են արհեստական ինտելեկտի հիման վրա անօդաչու թռչող սարքեր և տեխնոլոգիաներ օգտագործել՝ Հիրոսիմայում «Մեծ յոթնյակի» (G7) 2023 թ. գագաթնաժողովին անվտանգությունն ապահովելու համար՝ հայտարարել է երկրի հասարակական անվտանգության հանձնաժողովի ղեկավար Կոիտի Թանին։

Նրա խոսքով՝ նման կերպ ճապոնական կողմը կկարողանա Ճապոնիայի ներսում անվտանգության բարձր մակարդակ ցուցադրել ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ օտարերկրյա հյուրերին:

Ավելի վաղ անցկացված հետաքննությունից հետո Ճապոնիայի ոստիկանությունը հանգել էր այն եզրակացության, որ նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանությունը հնարավոր կլիներ կանխել անվտանգության միջոցների ապահովման գործում սխալների բացակայության դեպքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում