Ամանորի վերջին երկար արձակուրդը 2018-ին

Ամանորի վերջին երկար արձակուրդը 2018-ին

Հայաստանի եկող տարվա օրացույցում՝ 3 կարևոր նշում կա. երկիրը կտոնի Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի՝ 2800 ամյակները, հոկտեմբերին էլ՝ կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Խոշոր այդ միջոցառումների համար սկսեք կարգի բերել քաղաքների մուտք-ելքերը, Զվարթնոց և Շիրակ օդանավակայաններ տանող-բերող ճանապարհները. կառավարության այսօրվա նիստն այս հանձնարականով է սկսել վարչապետ Կարապետյանը: 2018-ի նորամուտն, ի դեպ, կլինի Ամանորի վերջին երկար արձակուրդը: Գործադիրի այսօրվա որոշմամբ՝ 2019 թվականից արդեն հունվարի 3, 4 և 5-ը դուրս են գալիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոնական օրերի ցանկից, դառնում են աշխատանքային: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում