ՄՄարիամ Մխիթարյան

Թրասը հրաժարվել է Մակրոնին Մեծ Բրիտանիայի ընկեր անվանել

Թրասը հրաժարվել է Մակրոնին Մեծ Բրիտանիայի ընկեր անվանել

Մեծ Բրիտանիայի Նորիջ քաղաքում տեղի է ունեցել Պահպանողական կուսակցության նախընտրական քարոզարշավը, որտեղ վարչապետի պաշտոնի երկու թեկնածուներին՝ արտաքին գործերի նախարար Լիզ Թրասին և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակին տրվել է «Նախագահ Մակրոնը բարեկամ է, թե՞ թշնամի» հարցը։

Լիզ Թրասը հայտարարել է, որ ինքը դեռ չի որոշել՝ Ֆրանսիայի նախագահին կարելի է անվանել իր երկրի բարեկա՞մ, թե՞ թշնամի։ Ռիշի Սունակը, սակայն, Մակրոնին թագավորության բարեկամ է համարել։ Բանավեճը հեռարձակել է Sky News հեռուստաալիքը։

Երկու պետության հարաբերություններում բազմաթիվ տարաձայնություններ ծագեցին Բրեքսիթից հետո: Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ անօրինական միգրանտների դեմ պայքարի և Լա Մանշում ձկնորսության քվոտաների շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում