ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանում առաքելության մշտական ներկայության հնարավորության մասին

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանում առաքելության մշտական ներկայության հնարավորության մասին

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ պետք է որոշվեն Զապորոժիեի ատոմակայանում գործակալության առաքելության պարամետրերը և, հնարավոր է, հաստատվի կառույցի մշտական ​​ներկայությունը տեղում՝ հայտնում է РИА Новости-ն։

«Սա դժվար առաքելություն է... Մենք պետք է ապահովենք երթուղին, պետք է դա անենք երկու երկրների հետ համակարգված... Մենք նաև պետք է ապավինենք ՄԱԿ-ի և նրա զրահատեխնիկայի աջակցությանը, որպեսզի մեզ տեղ հասցնեն... Մենք պետք է հստակ սահմանենք առաքելության պարամետրերը և, հնարավոր է, հաստատենք գործակալության մշտական ​​ներկայությունը տեղում»,- ասել է նա RFI ռադիոկայանի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Գրոսին հայտնել էր, որ գործակալության առաքելությունը մոտ օրերս կժամանի Զապորոժիեի ատոմակայան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում