Ռուսաստանի ու Հայաստանի երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը հակառուսական պատժամիջոցների պայմաններում հաջող է՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Հայ գործընկերների հետ համատեղ մենք ընդունում ենք օպերատիվ որոշումներ, որոնք ուղղված են մեր առևտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ապօրինի պատժամիջոցների պայմաններում»,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը:
Միշուստինի խոսքով՝ այդ աշխատանքն արդյունք է տալիս. ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելացել է 42 տոկոսով և գերազանցել 1,6 մլրդ դոլարը: ՌԴ վարչապետը նաև կողմ է արտահայտվել երկու երկրների գործարարների գործունեության համար հարմարավետ պայմանների ստեղծմանը:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ առաջնահերթ ուշադրություն է դարձվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը:










