ՎՎահե Դավթյան

Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել՝ ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի՞, թե՞ չնշանակի. Մարուքյան

Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել՝ ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի՞, թե՞ չնշանակի. Մարուքյան

Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել՝ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ նշանակի՞, թե՞ չնշանակի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: 

«Կամ իրենք կարող են պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, բայց ամբողջ միջազգային հանրությունն արտահայտի այլ կարծիք` առ այն, որ երկարատև խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհրաժեշտություն է:

Այսինքն՝ արձանագրված է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջ ստեղծված հակամարտություն, առանց որի կարգավորման շատ հեռու կլինենք խաղաղությունից:

 

Ռազմական հաջողությունը կուրացնում է, իսկ հետո անհաջողությունների հիմք դառնում»,- գրել է Մարուքյանը:

 
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ:

Այդ քայլն Աբդուլլաևան որակել էր «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում