ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի արեւելյան ուղղությամբ դիմել են պատժիչ գործողությունների

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի արեւելյան ուղղությամբ դիմել են պատժիչ գործողությունների

Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին դիմել են պատժիչ գործողությունների:

Արդյունքում շփման գծի արեւելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք եւ 1 մարդատար ավտոմեքենա: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում ոչնչացվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկել ամբողջ առաջնագիծը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2 200 անգամ: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից եւ տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 40 000 կրակոց:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում