ԼԼիլիթ Ասատրյան

Համատեղ ջանքերով կհաջողվի նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին. ՀՀ նախագահը՝ ուրուգվայցի գործընկերոջը

Համատեղ ջանքերով կհաջողվի նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին. ՀՀ նախագահը՝ ուրուգվայցի գործընկերոջը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին:

Ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում, մեր երկու երկրները ձևավորել են ջերմ հարաբերություններ, զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր:

Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքը, որը զգալի դերակատարում ունի Ուրուգվայի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ասպարեզներում, ևս կարևոր խթան է մեր միջպետական փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում