ՎՎարդուհի Հարությունյան

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ռուսաստանը կառաջարկի ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը. РБК

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ռուսաստանը կառաջարկի ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը. РБК

Ղրղզստանում օգոստոսի 25-26-ը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ռուսաստանը կառաջարկի ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։ Այդ մասին հայտնել է РБК-ն՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։ Նշվում է, որ հանդիպմանը զեկույցով հանդես կգա ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

Որոշման նախագծի համաձայն՝ ԵԱՏՄ-ում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների բաժինը 2022 թ. հասել է 74 տոկոսի, որի մեծ մասը բաժին է ընկնում ռուբլուն:

Փաստաթղթում նշվում է, որ ազգային արժույթներով հաշվարկների աճը կապահովի ԵԱՏՄ երկրների տնտեսական ինքնիշխանությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում