ՎՎարդուհի Հարությունյան

Անցյալ տարվա հունվարից ԱՄՆ-ը ավելի քան 13,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային. Պենտագոն

Անցյալ տարվա հունվարից ԱՄՆ-ը ավելի քան 13,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային. Պենտագոն

Անցյալ տարվա հունվարից ԱՄՆ-ը ավելի քան 13,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, իսկ 2014 թ. ի վեր՝ այդ թիվը կազմել է ավելի քան 15,5 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը։

Նա հիշեցրել է, որ նախօրեին Վաշինգտոնը հայտարարել է Կիևին շուրջ 3 միլիարդ դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է, այդ թվում, հակաօդային պաշտպանության համակարգեր:

ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոուլն էլ տեղեկացրել է, որ դիտարկվում է Կիևին կործանիչներ մատակարարելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Նա հավելել է, որ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի որոշ զինատեսակներ Ուկրաինա կհասնեն միայն 1-3 տարի հետո։ Քոուլի խոսքով՝ այդ ընթացքում ամերիկացի մասնագետները կսովորեցնեն ուկրաինացի զինվորականներին օգտվել նշված զինատեսակներից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում