ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնը հորդորել է պատրաստվել ճգնաժամին

Մակրոնը հորդորել է պատրաստվել ճգնաժամին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավարտվել է «առատության շրջանը», և ֆրանսիացիներին հորդորել է պատրաստվել ճգնաժամերի տնտեսական հետևանքներին՝  ուկրաինական,  կլիմայական, ինչպես նաև պարենամթերքի պակասին՝ մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք անցնում ենք մեծ ցնցումներով... ստիպված ենք լինելու դիմակայել տնտեսական հետևանքներին։ Խոսքն ապրանքների և տեխնոլոգիաների մասին է, որոնք մեզ միշտ հասանելի են թվացել»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։ Միաժամանակ Մակրոնն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի հետևանքների դեպքում խոսքը վերաբերում է ազատության համար պայքարի հետևանքներին, որն «իր գինն ունի և կարող է զոհեր պահանջել»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում