ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի պաշտպանության նախարարը վախենում է, որ աշխարհը «կհոգնի» հատուկ գործողությունից

Ուկրաինայի պաշտպանության նախարարը վախենում  է, որ աշխարհը «կհոգնի» հատուկ գործողությունից

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը վախենում է, որ համաշխարհային հանրությունը «կհոգնի» ռուսական հատուկ գործողությունից։ Այդ մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում։

Ուկրաինացի պաշտոնյան դա անվանել է Կիևի՝ Մոսկվայի հետ դիմակայության գլխավոր սպառնալիքներից մեկը։

«Ես դա անվանում եմ հոգնածության համախտանիշ, և ինձ համար դա գլխավոր սպառնալիքներից մեկն է: Մենք պետք է աշխատենք, շփվենք, զրուցենք մարդկանց հետ, կանխենք այդ հոգնածությունը, որովհետև դա շատ-շատ վտանգավոր է մեզ համար»,- ասել է Ռեզնիկովը:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ ասել է, որ ժամանակն Ուկրաինայի դեմ է աշխատում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու դաշնակիցները չեն հրաժարվում Ուկրաինային օգնելու նոր ուղիներ փնտրելուց։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում