ՎՎարդուհի Հարությունյան

Միջուկային գործարքին վերադառնալու շուրջ համաձայնության վերջնական տեքստը պատրաստ է. Փրայս

Միջուկային գործարքին վերադառնալու շուրջ համաձայնության վերջնական տեքստը պատրաստ է. Փրայս

ԱՄՆ-ը աշխատում է, որ միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Իրանի առաջարկներին հնարավորինս արագ պատասխան տա` ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Նա շեշտել է՝ եթե Թեհրանը պատրաստ է ամբողջությամբ կատարել 2015 թ. համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ապա Վաշինգտոնը պատրաստ ենք անել նույնը: Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ը համաձայն չէ Իրանի մեղադրանքներին, թե բանակցությունների ձգձգման մեղավորը Վաշինգտոնն է:

Փրայսը ևս մեկ անգամ հաստատել է, որ գործարքի վերջնական տեքստը, մի քանի անգամ խմբագրվելուց հետո, պատրաստ է: ԱՄՆ-ը ողջունել է Իրանի որոշումը՝ «հրաժարվելու միջուկային ծրագրի շուրջ բանակցութունների հետ կապ չունեցող մի շարք պահանջներից»:

Փրայսը, սակայն, հաստատել է, որ կողմերի միջև մի շարք տարաձայանություններ դեռևս պահպանվում են՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ահաբեկչական ցուցակից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանելու պահանջին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում