ՎՎարդուհի Հարությունյան

Լեհաստանն Ուկրաինային կաջակցի այնքան, որքան անհրաժեշտ կլինի. Դուդա

Լեհաստանն Ուկրաինային կաջակցի այնքան, որքան անհրաժեշտ կլինի. Դուդա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը կաջակցի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի։

«Ցանկանում եմ մեծ հարգանք հայտնել ուկրաինացի ժողովրդին՝ իր հայրենիքի հանդեպ արտասովոր հերոսության համար։ Ես ուզում եմ, որ նրանք վստահ լինեն Լեհաստանի հզոր աջակցության հարցում, որ լեհերը նրանց հետ են և կաջակցեն նրանց մինչև պայքարի վերջին օրը»,- ասել է Դուդան:

Նա տեղեկացրել է, որ Զելենսկու հետ քննարկել է ռազմական և հումանիտար ոլորտներում համագործակցությունը, մասնակցությունը Ուկրաինայի վերականգնմանը:

«Ղրիմի պլատֆորմ» կոչվող գագաթնաժողովի ընթացքում էլ Դուդան կարծիք է հայտնել, որ Արևմուտքի երկրները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ և ապամոնտաժեն «Հյուսիսային հոսք-2» գազատարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում