ՎՎարդուհի Հարությունյան

Միջուկային գործարքի վերականգնման շրջանակներում Իրանը հրաժարվել է մի շարք առանցքային պահանջներից. Reuters

Միջուկային գործարքի վերականգնման շրջանակներում Իրանը հրաժարվել է մի շարք առանցքային պահանջներից. Reuters

Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շրջանակներում հրաժարվել է մի շարք առանցքային պահանջներից, մասնավորապես՝ մի շարք օբյեկտներում ուրանի հետքերի ծագման վերաբերյալ միջազգային հետաքննությունը փակելու պահանջից: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտոնյայի:

«Նախորդ շաբաթ նրանք փաստացի հրաժարվեցին գործարքին խանգարող գլխավոր պահանջներից։ Կարծում ենք, որ նրանք վերջապես անցել են ռուբիկոնը և ընդառաջ են գնացել հնարավոր գործարքին այն պայմաններով, որոնք ընդունելի են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար։ Եթե նույնիսկ հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները, դա Իրանի քայլի շնորհիվ է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն առայժմ ուսումնասիրում է Իրանի պատասխանը։ Եթե գործարքը հաջողվի, ԱՄՆ-ը կչեղարկի մի շարք պատժամիջոցներ, իսկ Իրանը պետք է դադարեցնի միջուկային ծրագիրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում