ՎՎարդուհի Հարությունյան

Արևմուտքի երկրներից Կիևին ռազմական աջակցությունը չի կրճատվել. Երմակը հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունը

Արևմուտքի երկրներից Կիևին ռազմական աջակցությունը չի կրճատվել. Երմակը հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունը

Արևմուտքի երկրները մեծացնում են զենքի մատակարարումն ուկրաինական բանակին, իսկ դրանց կրճատման մասին տեղեկությունը, որն ավելի վաղ հայտնվել էր ԶԼՄ-ներում, սխալ է։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Մենք շարունակում ենք ռազմական աջակցություն ստանալ մեր գործընկերներից։ Այն չի կրճատվում, այլ ընդհակառակը՝ ավելանում է։ Սա շատ զգայուն թեմա է»,- ասել է նա։

Ավելի վաղ ամերիկյան Politico թերթը, վկայակոչելով Կիլի համալսարանի տվյալները, որը Ukraine Support Tracker նախագծի շրջանակում գնահատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնությունը, հայտնել էր, որ հուլիսին Եվրոպայի վեց խոշորագույն երկրներ Կիևին ռազմական աջակցության որևէ միջոց չեն առաջարկել: Նախագծի ղեկավարի խոսքով՝ ապրիլի վերջից նկատվում է եվրոպական երկրների կողմից Ուկրաինային ռազմական օգնության ծավալների նվազման միտում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում