ՄՄարիամ Մխիթարյան

Ֆինլանդիայի վարչապետը սկանդալից հետո թմրամիջոցների թեստ է հանձնել

Ֆինլանդիայի վարչապետը սկանդալից հետո թմրամիջոցների թեստ է հանձնել

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ թմրամիջոցների թեստ է հանձնել երեկույթին մասնակցելու հետ կապված սկանդալից հետո: Քաղաքական գործչի խոսքը հայտնում է РИА Новости-ն։

Կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Ֆինլանդիայի հասարակությունն իրեն լուրջ մեղադրանք է ներկայացրել, ըստ որի, միջոցառմանը, որին ինքը մասնակցել է, թմրամիջոց են օգտագործել: «Այսօր ես թմրամիջոցների թեստ եմ հանձնել, որի արդյունքները հայտնի կլինեն մեկ շաբաթից»,- ասել է վարչապետը։

Մարինը հավելել է, որ թմրամիջոցներ չի օգտագործել անգամ դեռահասային տարիքում, և վստահեցրել, որ միշտ պատրաստ է կատարելու աշխատանքային պարտականությունները։

Նախօրեին ֆիննական ԶԼՄ-ները հրապարակել էին կառավարության ղեկավարի և ֆինն այլ հայտնիների մասնակցությամբ երեկույթի լուսանկարներ ու տեսանյութ, ինչն էլ հարուցել է Ֆինլանդիայի հասարակության դժգոհությունը:

YLE հեռուստաընկերության եթերում 36-ամյա Սաննա Մարինն ընդգծել է, որ ինքը  նույնպես անձնական կյանքի իրավունք ունի և վարքագիծը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում