ՄՄարիամ Մխիթարյան

Ինդոնեզիայի նախագահը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի՝ G20 գագաթնաժողովին մասնակցելու մասին

Ինդոնեզիայի նախագահը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի՝ G20 գագաթնաժողովին մասնակցելու մասին

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը ծրագրում են մասնակցել Բալիում նախատեսված G20 գագաթնաժողովին։ Այդ մասին քաղաքական գործիչը խոսել է Bloomberg-ի հետ հարցազրույցում։

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում նոյեմբերի 15-16-ը։ Մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Կանադան, առաջարկել էին Ռուսաստանին բացառել G20-ից։ Սակայն գագաթնաժողովին մասնակցող մյուս երկրները չեն աջակցել այդ նախաձեռնությանը։

Ավելի վաղ Ռուսաստանում Ինդոնեզիայի դեսպան Խոսե Տավարեսը վստահեցրել էր, որ իր երկրի իշխանությունը G20-ի գագաթնաժողովում ապահովելու է Պուտինի լիարժեք անվտանգությունն ու հուսալի պաշտպանությունը։

Դեսպանը հայտարարել է նաև, որ Ջակարտան պատրաստ է գագաթնաժողովում կազմակերպելու Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում