ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն պատրաստ է միջամտել, եթե Սերբիայի և Կոսովոյի միջև կայունությունը վտանգի ենթարկվի

ՆԱՏՕ-ն պատրաստ է միջամտել, եթե Սերբիայի և Կոսովոյի միջև կայունությունը վտանգի ենթարկվի

ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը Կոսովոյում պատրաստ են միջամտել, եթե Սերբիայի և Կոսովոյի միջև կայունությունը վտանգվի: Այդ մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, ասել է դաշինքի ղեկավարը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ արևմտյան Բալկանների հարևանների միջև վերջին լարվածության շուրջ բանակցություններից հետո:

«Թեև իրավիճակը տեղում բարելավվել է, բոլոր կողմերի, մասնավորապես՝ Բելգրադի և Պրիշտինայի պաշտոնյաների պարտականությունն է կանխել նոր էսկալացիան»,- ասել է Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնություններից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում