Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ Կիևը հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ Ղրիմի կամուրջը ոչնչացնելու ծրագրի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին էլ ասել է, որ ռուսական թիրախներին հարվածելու համար ուկրաինական զորքերը կարող են օգտագործել ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգը, որն Ուկրաինան սկսել է ստանալ արևմտյան գործընկերներից հունիսի վերջին։
Միևնույն ժամանակ, The Drive ամերիկյան հրատարակությունը նշում է, որ Ուկրաինան դժվար կարողանա արևմտյան հրթիռներող հարվածել Ղրիմի կամրջին, քանի որ օբյեկտը ծածկված է հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգերով, իսկ Ուկրաինան չունի հեռահար հրթիռներ, որոնք Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներից կարող են հասնել Ղրիմի կամուրջ։










