Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնների նվերը Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի տանը

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնների նվերը Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի տանը

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը եւ Արսեն Ջուլֆալակյանն անակնկալ են մատուցել Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի տանը: Նվերների ընտրության հարցում չեմպիոններին օգնել է երեխաների խնամքի տան տնօրենը: Արդյունքում մարզիկներն անհրաժեշտ սարքավորումներով են համալրել մարզադահլիճը եւ խոհանոցը։ 

Հաստատության սաներն էլ էին անակնկալ պատրաստել հյուրերի համար: 1 ժամ տեւողությամբ տոնական միջոցառումը հաճելի տրամադրություն ու դրական լիցքեր պարգևեց ներկաներին:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում