ԼԼիլիթ Ասատրյան

Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ` քննարկելով Արցախում Ադրբեջանի ագրեսիան։

«Ես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու լիցքաթափում և հաղորդակցության բաց ուղիներ»,- թվիթերյան էջում գրել է Միշելը։

Նրա համոզմամբ` Բրյուսելում ղեկավարների հաջորդ հանդիպմանն ընդառաջ, երկխոսությանը հետամուտ լինելը և օրակարգի բոլոր կետերով կոնկրետ առաջընթաց արձանագրելն առանցքային է, և ԵՄ-ն հանձնառու է այդ գործընթացին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում