ԼԼիլիթ Ասատրյան

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լատվիայի դեսպանի հետ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լատվիայի դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Դեսպան Լևրենսը նշել է, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել մեր երկրում, և չնայած իր պաշտոնավարման ընթացքը համընկել է համավարակի, պատերազմի հետևանքով առաջացած դժվարին շրջանի հետ, ինքն առավելագույն ջանք է ներդրել՝ երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում