ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ Սենատը վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունները

ԱՄՆ Սենատը վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունները

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը բանաձև է ընդունել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունների վավերացման մասին։ Փաստաթղթին կողմ է արտահայտվել 95 սենատոր, 1-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ:

Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ արձանագրությունների վերջնական վավերացման համար դրանք պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը:

Սպիտակ տան ղեկավարը ողջունել է Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին բանաձևի ընդունումը և խոստացել է ստորագրել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին անդամակցելու համար համապատասխան փաստաթղթերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում