ՎՎարդուհի Հարությունյան

Օդեսայի նավահանգստից դուրս եկած առաջին նավն անցել է «հացահատիկային միջանցքը» և ուղևորվում է Ստամբուլ

Օդեսայի նավահանգստից դուրս եկած առաջին նավն անցել է «հացահատիկային միջանցքը» և ուղևորվում է Ստամբուլ

Քսանվեց հազար տոննա ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը, որը նախօրեին դուրս էր եկել Օդեսայի նավահանգստից, հաջողությամբ անցել է «հացահատիկային միջանցքը» և ուղևորվում է դեպի սևծովյան նեղուցներ՝ հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Համատեղ համակարգման կենտրոնից էլ տեղեկացնում են, որ բեռնանավը Ստամբուլում կլինի կեսգիշերին, որտեղ ստուգում կանցնի Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից: Այն հաջողությամբ անցնելու դեպքում նավը կշարունակի ճանապարհորդությունը դեպի Լիբանան:

Ստամբուլում ձեռք բերված պարենային համաձայնագրերին է անդրադարձել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում բացի ուկրաինական հացահատիկի արտահանումից՝ պետք է ապահովվի նաև ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի հասանելիությունը համաշխարհային շուկաներ:

Զախարովան կոչ է արել Արևմուտքին չեղարկել հակառուսական պատժամիջոցները, որոնք, նրա խոսքով, ֆինանսական և նյութատեխնիկական դժվարություններ են ստեղծում ողջ աշխարհի համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում