ՎՎարդուհի Հարությունյան

Մակրոնի ու Զելենսկու հեռախոսազրույցը տևել է 1,5 ժամ

Մակրոնի ու Զելենսկու հեռախոսազրույցը տևել է 1,5 ժամ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը տևել է մեկուկես ժամ: Կողմերը քննարկել են հացահատիկի արտահանումն ու Կիևին ֆինանսական ու ռազմական օգնության տրամադրումը: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Կողմերը պայմանավորվել են համակարգել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ միջազգային այլ գործընկերների կողմից Ուկրաինային անվտանգության ոլորտում հետագա օգնության ցուցաբերումը, մասնավորապես՝ ուկրաինական բանակի առաջնահերթ պահանջների բավարարումը ժամանակակից սպառազինության միջոցով»,- հայտնել են Զելենսկու գրասենյակից:

Ուկրաինայի նախագահը Մակրոնին տեղեկացրել է նաև մարտական գործողությունների ընթացքի մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում