Երբևէ տեսախցիկի առջև չեմ ասել որևէ բան, որին չեմ հավատացել. Կարեն Կարապետյան

Երբևէ տեսախցիկի առջև չեմ ասել որևէ բան, որին չեմ հավատացել. Կարեն Կարապետյան

«Ցանկացած կառավարչի համար գերագույն հաճույք է ծառայել իր երկրին ու ժողովրդին»,-Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Անկեղծ զրույցում վարչապետը ներկայացրել իր կյանքի մանրամասները: Օրինակ, թե ինչպես է սովորել դպրոցում, մանկական ինչ հիշողություններ են մնացել, որն է եղել առաջին աշխատավայրը, ինչպես է ձեռք բերել ֆինանսական անկախություն կամ հաճա՞խ է նվագում, թե՞ ոչ...: Կարեն Կարապետյանը պատասխանել է նաև հարցին, թե ո՞րն է վարչապետի պաշտոնում իր ամենամեծ բացահայտումը:

«Ես կցանկանայի, որ մեզանում պրագմատիզմն ու ռացիոնալ մտածողությունը ավելի լայն տարածում ունենան։ Թվում է, որ ելնելով այն դժվարություններից, որ տեսել է մեր ազգը պատմության ընթացքում՝ մենք պետք է չափազանց պրագմատիկ ազգ լինեինք: Որոշ հարցերում այդպես է, սակայն շատ հաճախ իլյուզիաներով ենք ապրում: Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջեւ մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում լրիվ այլ բան: Ինքս երբեւէ տեսախցիկի առջեւ չեմ ասել որեւէ բան, որին չեմ հավատացել»,- ասել է ՀՀ վարչապետը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում