Դիլիջանում մեկնարկել է երիտասարդ առաջնորդների մեկշաբաթյա ճամբարը

Դիլիջանում մեկնարկել է երիտասարդ առաջնորդների մեկշաբաթյա ճամբարը

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը Դիլիջանում կազմակերպել է երիտասարդ առաջնորդների ճամբար:

Միջոցառումը նպատակ ունի ներգրավել մարզերի երիտասարդությանը տեղական ինքնակառավարման համակարգին: Հավաքի մասնակիցները աշխատանքային խմբերի ձևաչափով փորձել են ձևավորել համայնքային անձնագրեր, որոնցում կներկայացվեն գյուղերի խնդիրներն ու դրանց լուծումների վերաբերյալ երիտասարդների պատկերացումները:

Մասնակիցները մեկշաբաթյա ճամբարի ընթացքում փորձի փոխանակումից եւ նոր ընկերներից բացի ձեռք կբերեն տեսական եւ գործնական գիտելիքներ, հնարավորություն կունենան դրսեւորել որոշումներ կայացնելու իրենց ունակությունը:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում