ՄՄարիամ Մխիթարյան

Ավելի լավ կլինի՝ Էրդողանը նեոօսմանյան ցնորքների փոխարեն զբաղվի տնտեսության վերականգնմամբ. Միցոտակիս

Ավելի լավ կլինի՝ Էրդողանը նեոօսմանյան ցնորքների փոխարեն զբաղվի տնտեսության վերականգնմամբ. Միցոտակիս

Կառավարությունը կշարունակի աջակցել տնային տնտեսություններին և ձեռնարկություններին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի վճարների առումով, քանի որ Հունաստանի տնտեսությունը լավ վիճակում է՝ հինգշաբթի CNN-ի հետ հարցազրույցում ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

Նա հավելել է, սակայն, որ Եվրամիությունը պետք է էներգետիկ ճգնաժամը կարգավորող միջոցներ ձեռնարկի մինչև ձմեռ՝ ցուցաբերելով համերաշխություն և գործողությունների արդյունավետություն:

«Հուսով եմ, որ մենք՝ եվրոպացիներս, մինչև ձմեռ միասին դուրս կգանք այս վիճակից»,- ասել է Հունաստանի ղեկավարը:

Նա խոսել է նաև Թուրքիայի մեծ մարտահրավերների մասին, և այդ երկրի ղեկավարությանն առաջարկել է ավելի շատ կենտրոնանալ երկրի տնտեսության վրա։

Միցոտակիսն ընդգծել է, որ Հունաստանը միշտ ունեցել է պատասխանատվության զգացում, իսկ Էրդողանին խորհուրդ է տվել զբաղվել թուրքական տնտեսությամբ, այլ ոչ թե վերակենդանացնել նեոօսմանյան ցնորքները։

Հունաստանի վարչապետը նաև անդրադարձել է հաջորդ տարի կայանալիք համապետական ​​ընտրություններին՝ հույս հայտնելով, որ երկրի քաղաքացիները հնարավորություն կտան կառավարությանը ղեկավարել ևս չորս տարի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում