ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի ԶՈՒ հարվածներից զոհվել է 47 ուկրաինացի ռազմագերի. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի ԶՈՒ հարվածներից զոհվել է 47 ուկրաինացի ռազմագերի. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն ասել է, որ ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի տեղափոխումը Կիև «առաջին լավ քայլն է», սակայն ափսոսանք է հայտնել անհրաժեշտ տեխնոլոգիայի բացակայության համար, որը ստիպում է ուկրաինացի զինվորականներին «կուրորեն կրակել»։

«HIMARS-ը և ծանր հրետանին առաջին լավ քայլն են, բայց եթե չունենք տեխնոլոգիա՝ գտնելու թիրախները հրետանային հարվածների համար, ապա մենք պարզապես կուրորեն ենք կրակում»,- ասել է Գերաշչենկոն Newsweek-ին։

Ավելի վաղ ՌԴ-ում Լուգանսկի ներկայացուցչության ղեկավար Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել էր, որ Կիևը HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով խոցում է խաղաղ թիրախները՝ բնակչությանը վախեցնելու և թույլ չտալու հանգիստ պատրաստվել հանրաքվեին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի թիրախում է հայտնվել նաև Դոնեցկի Ելենովկա բնակավայրում գտնվող կալանավայրը, ինչի հետևանքով սպանվել է 47 ուկրաինացի ռազմագերի, 75-ը վիրավորվել են։

Ռազմական փորձագետ, հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում Դոնեցկի ներկայացուցիչ Սերգեյ Պերեվերզևը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ Դոնեցկում քաղաքացիական զոհերի թիվը ավելի քան կրկնապատկվել է ՆԱՏՕ-ի հեռահար և Точка-У մարտավարական հրթիռային համակարգերի կիրառման պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում