ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ Սենատն առաջարկել է 2 միլիոն դոլար հատկացրել Արցախում ականազերծման և հումանիտար օգնության համար

ԱՄՆ Սենատն առաջարկել է 2 միլիոն դոլար հատկացրել Արցախում ականազերծման և հումանիտար օգնության համար

Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների կոմիտեն  հրապարակել է իր 2023 թ. ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որը վերահաստատում է Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը և առաջարկում է Արցախին հատկացնել 2 մլն դոլար օգնություն ականազերծման համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն տեղահանված հայերին աջակցելու նպատակով, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Կոմիտեի զեկույցում, մասնավորապես ասվում է, որ «մինչև 2.000.000 ԱՄՆ դոլար մարդասիրական օգնություն է տրամադրվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած տարածքներում ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման համար, պայմանով, որ նախնական խորհրդակցություն անցկացվի Հատկացումների կոմիտեների հետ», ինչպես նաև տրամադրվի «մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տեղահանվածների համար»:

Անցյալ ամիս Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագծի իր տարբերակը, որը կոչ էր անում 60 միլիոն դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար: Ներկայացուցիչների պալատի օրինագիծը ներառում էր նաև Ազատության աջակցման ակտի 907-րդ լրացումը:  Այն սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն հումանիտար աջակցություն: Լրացումը ենթադրում է, որ Վաշինգտոնը Բաքվին աջակցություն պետք է չտրամադրի, քանի դեռ Ադրբեջանը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքները վերացնելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում