ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից բխող սպառնալիքներին Մոսկվայի պատասխանը համաչափ կլինի. Մեդվեդև

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից բխող սպառնալիքներին Մոսկվայի պատասխանը համաչափ կլինի. Մեդվեդև

Ռուսաստանի պատասխանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից բխող սպառնալիքներին համաչափ կլինի՝ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Հուլիսի 28-ին Մեդվեդևը խորհրդակցություն է անցկացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության համատեքստում հյուսիսարևմտյան ուղղությամբ Ռուսաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ։

«Շվեդիան և Ֆինլանդիան կարող են ընտրել Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում տարբեր ուղիներ՝ չափավոր կամ ոչ, այսինքն՝ ամբողջությամբ բացել իրենց դռները և իրենց տարածքում ռազմակայաններ ստեղծել, հարվածային սպառազինություններ տեղակայել։ Ռուսաստանի պատասխան քայլերը կլինեն համաչափ»,- Մեդվեդևի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում