Աբդոլլահիանն ու Բորելը քննարկել են միջուկային գործարքի շուրջ զարգացումները

Աբդոլլահիանն ու Բորելը քննարկել են միջուկային գործարքի շուրջ զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերն անդրադարձել են միջուկային ծրագրի և հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ զարգացումներին։

«Իրանը ցանկանում է երկարաժամկետ գործարք կնքել։ Եթե Վաշինգտոնն էլ ցանկանա լուծումներ գտնել, ապա բոլոր կողմերի համար շահավետ համաձայնության կհասնենք։ Թեհրանը ողջունում է դիվանագիտության և բանակցությունների շարունակումը»,- նշել է իրանցի դիվանագետը։

Միջուկային ծրագրին է անդրադարձել նաև Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման բանակցությունները գրեթե ավարտված են: Այժմ Իրանը պետք է որոշի՝ ցանկանում է համաձայնել գործարքին, թե՞ ոչ»,- ընդգծել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կպաշտպանի իրեն և իր դաշնակիցներին Իրանից եկող սպառնալիքներից և դիվանագիտական միջոցներ կկիրառի՝ թույլ չտալու Թեհրանին միջուկային զենք ստանալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում