ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին. Նեչաև

Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին. Նեչաև

Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և անկեղծորեն շահագրգռված է, որ դաշնակից երկիրը կայուն և կանխատեսելի զարգանա՝ խաղաղ ու ազգային համաձայնության մթնոլորտում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։

Մենք շահագրգռված ենք Հայաստանի հասարակության համախմբմամբ, որը հաշվի կառնի իր բոլոր խմբերի շահերը։ Մեծ նշանակություն ենք տալիս Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա համակողմանի խորացմանը, որն արտացոլված է 2022 թվականի ապրիլի 19-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության մեջ, ասել է Իվան Նեչաևը։

«Մոսկվան պատրաստ է, Երևանի հարցման հիման վրա, աջակցություն տրամադրել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում՝ ներառյալ պետական կառավարման համակարգի բարեփոխման գործում փորձագիտական մասնակցությունը»,- եզրափակել է Նեչաևը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում