ՄՄարիամ Մխիթարյան

«Վրաստանին ներքաշում են պատերազմի մեջ». Իվանիշվիլին խախտեց լռությունը

«Վրաստանին ներքաշում են պատերազմի մեջ». Իվանիշվիլին խախտեց լռությունը

Բիձինա Իվանիշվիլին, որը մեկուկես տարի առաջ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, երկար ժամանակ անց առաջին անգամ հայտարարություն է արել, նշում է Georgia News պորտալը։ Իվանիշվիլին հուլիսի 27-ի բաց նամակում ասել է, որ «որոշ ուժեր ակտիվորեն փորձում էին Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ», և Credit Suisse-ի կողմից նրա ակտիվների սառեցումը դրա ուղղակի հետևանքն է։

Իվանիշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանքի» ջանքերի շնորհիվ «հնարավորինս չեզոքացվում է Վրաստանի՝ պատերազմի մեջ ներքաշվելու» ռիսկը։

Ինչպես հայտնում է EADaily-ն, հունիսին ԵՄ-ն Ուկրաինային և Մոլդովային միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհեց, իսկ Վրաստանին 12 պայման է առաջադրվել, որոնք պետք է կատարի։ Պայմաններից մեկը Վրաստանի «ապաօլիգարխացումն» է։ ԵՀ-ում դա նշանակում է, որ երկիրը պետք է հաղթահարի «անձնական շահերի չափազանց մեծ ազդեցությունը տնտեսական, քաղաքական ու սոցիալական կյանքի վրա»։ Եվրախորհրդարանն էլ բանաձև է ընդունել, որով կոչ է անում պատժամիջոցներ կիրառել իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Փաստաթուղթում նրան անվանել են օլիգարխ, որը «կապված է Կրեմլի հետ և բացասաբար է ազդում Վրաստանում ժողովրդավարության զարգացման վրա»։

«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն վստահեցրել է, որ իրենք կարդարացնեն Իվանիշվիլիի հույսերը, և իշխող կուսակցությունը բոլոր ջանքերը կգործադրի «ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ նորմալ հարաբերություններ» ապահովելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում