ՄՄարիամ Մխիթարյան

Բորելը դժգոհ է արևմտյան լրատվամիջոցների աշխատանքից

Բորելը դժգոհ է արևմտյան լրատվամիջոցների աշխատանքից

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան լրատվամիջոցները երբեմն չեն հրապարակում իր հայտարարությունները, մինչդեռ գրում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը։

«Երբեմն արևմտյան լրատվամիջոցները հանդես են գալիս որպես ռեզոնատոր ռուսական դիսկուրսի համար,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը Cadena SER ռադիոկայանին: «Լավրովը գնում է Աֆրիկա՝ ասելու, որ խնդրի մեղավորը եվրոպական պատժամիջոցներն են, և ամբողջ արևմտյան մամուլը կրկնում է սա: Ես գնում եմ Աֆրիկա՝ հակառակն ասելու, ոչ  մի լրատվամիջոց չի նշում այդ տեղեկությունը»,- շեշտել է նա։

«Վերջերս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Աֆրիկյան միության գագաթնաժողովում էր՝ բացատրելու ԵՄ դիրքորոշումը: Ես չտեսա արևմտյան մի թերթ, մի լրատվամիջոց, որն անդրադառնար դրան,- հավելել է Բորելը։ - Թշնամուն, հակառակորդին լսելու որոշակի միտում կա»,- վրդովվել է եվրոպացի դիվանագետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում