ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կորցրած տարածքները 3-6 շաբաթվա ընթացքում վերադարձնելու մասին

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կորցրած տարածքները 3-6 շաբաթվա ընթացքում վերադարձնելու մասին

Կիևը ցանկանում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնել առաջիկա 3-6 շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, գրում է Politico-ն։

Դիմելով ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությանը` նա նշել է, որ հետագայում դա շատ ավելի բարդ կլինի։ «Հաջորդ շաբաթները վճռորոշ են»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը:

Միաժամանակ նշվում է, որ Ուկրաինայի արևելյան շրջանները հրաժարվում են վերադառնալ Կիևի վերահսկողության տակ: Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարները դա բացառում են և նախատեսում են Ռուսաստանի կազմում տարածաշրջանների ընդգրկվելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:

Դոնեցկի տեղեկատվության առաջին փոխնախարարն էլ խոստացել է, որ շրջանը Ուկրաինայի զինված ուժերի ներկայությունից ամբողջությամբ կազատվի մինչև այս տարվա օգոստոսի վերջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում