Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ռուսաստանցիներին զրկեն Շենգենյան վիզա ստանալու հնարավորությունից. Պեսկով

Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ռուսաստանցիներին զրկեն Շենգենյան վիզա ստանալու հնարավորությունից. Պեսկով

Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ռուսաստանցիներին զրկեն Շենգենյան վիզա ստանալու հնարավորությունից: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հուսով եմ, որ Արևմուտքը սթափություն կդրսևորի և նման բան չի անի»,- հավելել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Կրեմլը հուսով է, որ Ֆինլանդիայում ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումը սահմանափակելու նախաձեռնությունը նույնպես կյանքի չի կոչվի, այլապես Մոսկվան բացասաբար կարձագանքի: Պեսկովի համոզմամբ՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու Արևմուտքի սցենարները սպառվում են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում