Ստամբուլում աշխատանքն է սկսել հացահատիկի արտահանման համատեղ համակարգող կենտրոնը. ՌԴ ՊՆ

Ստամբուլում աշխատանքն է սկսել հացահատիկի արտահանման համատեղ համակարգող կենտրոնը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ստամբուլում աշխատանքն է սկսել ուկրաինական հացահատիկի արտահանման համատեղ համակարգող կենտրոնը, որում ներկայացված են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

«Ռուս մասնագետների հիմնական նպատակն է հնարավորինս օպերատիվ լուծել բոլոր խնդիրները՝ կատարելու հացահատիկային միջանցքի գործարկման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը տեղեկացրել էր, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածությունների շրջանակում նավերի շարժը կարող է սկսվել մի քանի օրից, մանրամասն ընթացակարգերի հրապարակումը սպասվում է մոտ ապագայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում