Իրանը ճկուն է եղել միջուկային բանակցություններում. այժմ քաղաքական որոշում կայացնելու ԱՄՆ-ի հերթն է. Քանանի

Իրանը ճկուն է եղել միջուկային բանակցություններում. այժմ քաղաքական որոշում կայացնելու ԱՄՆ-ի հերթն է. Քանանի

Իրանը մեծ ճկունություն է ցուցաբերել միջուկային բանակցություններում, այնպես որ այժմ քաղաքական որոշում կայացնելու հերթը ԱՄՆ-ինն  է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

«Իրանը մեծ ճկունություն է ցուցաբերել բանակցություններում, մեր ցանկությունն ուժեղ ու կայուն համաձայնագիր ունենալն է: Թեհրանը շատ նախաձեռնություններով է հանդես եկել, ուստի եթե ամերիկյան կողմը կառուցողական և դրական գործի, լավ ու կայուն համաձայնության հասնելը սարերի ետևում չէ»,- ասել է Քանանին:

Նա նաև տեղեկացրել է, որ Իրանի և Ֆրանսիայի նախագահները վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջուկային գործարքի վերաբերյալ հարցեր: Նրա խոսքով՝ Ֆրանսիան, ընդհանուր առմամբ, ցանկանում է դրական դեր խաղալ բանակցային գործընթացում:

Անդրադառնալով Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությանը՝ ԱԳՆ խոսնակը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը. Թեհրանը դեմ է ցանկացած խնդրում ռազմական և ուժային լուծումների և կարծում է, որ վեճերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում