Միացյալ Նահանգները պետք է պնդի, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն սահմանամերձ շրջաններից. Փալոն

Միացյալ Նահանգները պետք է պնդի, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն սահմանամերձ շրջաններից. Փալոն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Լավ է, որ պետքարտուղար Բլինքենը մասնակցում է Հարավային Կովկասի իրադարձություններին և կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ պահվող անձանց, որոնց Ադրբեջանն ապօրինաբար է պահում»,- գրել է Փալոնը:

Կոնգրեսականի կարծիքով՝ Միացյալ Նահանգները պետք է պնդի, որպեսզի ադրբեջանական զորքերը դուրս բերվեն սահմանամերձ շրջաններից, ինչը կօգնի խաղաղ գործընթացին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում