Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սխալ կլինի մարտի դաշտում օգտագործել մեր ռեսուրսները. Թրաս

Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սխալ կլինի մարտի դաշտում օգտագործել մեր ռեսուրսները. Թրաս

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, որը հավակնում է վարչապետի պաշտոնին, հայտարարել է, որ թագավորությունն ուղղակիորեն չի միջամտի ուկրաինական հակամարտությանը և նավատորմ չի ուղարկի Սև ծով՝ հացահատիկով բեռնված նավերն ուղեկցելու համար։

«Մենք արդեն շատ բան ենք արել՝ դառնալով եվրոպական առաջին երկիրը, որը զենք է ուղարկել Ուկրաինա և հակառուսական պատժամիջոցներ սահմանել: Սակայն Կիևը ՆԱՏՕ-ի անդամ չէ, սխալ կլինի մարտի դաշտում օգտագործել մեր ռեսուրսները»,- նշել է նա հեռուստատեսային բանավեճի ժամանակ:

Վարչապետի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուն՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարարը, չի անդրադարձել այդ թեմային, նշել է միայն, որ Լոնդոնը կշարունակի ակտիվ աջակցություն տրամադրել Կիևին։ Ռիշի Սունակն ընդգծել է նաև, որ Չինաստանը պետք է ճանաչվի սպառնալիք Մեծ Բրիտանիայի ազգային և տնտեսական անվտանգությանը:

Թրասը համաձայնել է՝ Պեկինի հետ հարաբերություններում հարկավոր է զգույշ լինել՝ չկրկնելու Ռուսաստանի հետ հարաբերություններում թույլ տված սխալները և ռազմավարական կախվածության մեջ չընկնել Չինաստանից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում