Հայաստանը հզոր ցիկլոնի գոտում է

Հայաստանը հզոր ցիկլոնի գոտում է

Ուժեղ քամին Երեւանում ծառ է ջարդել, գիշերն ու առավոտյան հորդառատ անձրեւ է եկել: Հայաստանը հզոր ցիկլոնի գոտում է։ Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են եւ էլի կլինեն. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Կոտայքում, Լոռիում, Տավուշում, Վայոց Ձորի եւ Սյունիքի լեռնային բնակավայրերում ձյուն, ձնախառն անձրեւ է։ Սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Արագած գյուղում, Ապարանում եւ Ճամբարակում ձյուն է գալիս: Աշտարակում ու Թալինում թույլ մառախուղ է: Լարսը փակ է բեռնատարների համար: ԱԻՆ-ից վարորդներին զգուշացնում են՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում