ՄՄարիամ Մխիթարյան

Դրաուպադի Մուրմուն` Հնդկաստանի երկրորդ կին նախագահ

Դրաուպադի Մուրմուն` Հնդկաստանի երկրորդ կին նախագահ

Իշխող Ազգային դեմոկրատական ​​դաշինքի թեկնածու Դրաուպադի Մուրմուն հաղթել է Հնդկաստանի նախագահի ընտրությունում և դարձել երկրի պատմության մեջ երկրորդ կին նախագահը: 2015 թվականին Մուրմուն հինգ տարով ընտրվել էր Ջարքանդի նահանգապետ։ Այդ մասին հայտնում է Times of India-ն:

Դրաուպադի Մուրմուն ստացել է ընտրողների ձայների 64%-ը, իսկ նրա ընդդիմադիր մրցակից Յաշվանտ Սինհան՝ 36%-ը։ Ըստ Times of India-ի՝ Մուրմուի թեկնածությանն աջակցել են երկրի բոլոր նահանգներում։ Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա հուլիսի 25-ին՝ գործող նախագահի լիազորությունների ավարտից մեկ օր առաջ։ Հնդկաստանը խորհրդարանական հանրապետություն է, նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում