ԱԱլիս Մելիքսեթյան

Ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու ԱԺ խորհրդի նիստը չի կայացել

Ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու ԱԺ խորհրդի նիստը չի կայացել

Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի այսօրվա արտահերթ նիստում ժամը 10:30-ին համապատասխան թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասերի համաձայն, եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ:

Մինչև ժամը 12:30-ը քվորում չի ապահովվել. ԱԺ խորհրդի արտահերթ նիստը համարվել է չկայացած:

Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն էր:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ խորհուրդը պատրաստվում է դիմել ՍԴ՝ ընդդիմադիր խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով:

Նախագիծն առնչվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 32 պատգամավորի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում