ԳԳևորգ Թոսունյան

Արտերկրում ՀՀ-ն ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք. Մարուքյան

Արտերկրում ՀՀ-ն ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք. Մարուքյան

Արտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք, քանի որ արտերկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրոշակիր մեքենաների վրա հարձակումները, ըստ էության, համարվում են հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: 

«Բնականաբար, միտքը չի վերաբերում քաղաքական, քաղաքացիական անհամաձայնություն արտահայտող խաղաղ ցույցերին կամ ակցիաներին, այլ վերաբերում է հարձակումներին, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած այլ պետությունում»,- գրել է Մարուքյանը: 

 
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանել է, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:
 
Վարչությունից հայտնել էին՝ Փափազյանը 2021-ի հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից է:
 
«Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման, և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,- պարզաբանել էին վարչությունից:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում