ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին ասել է, որ Բոլսոնարուն իր հետ զրույցում հաստատել է Բրազիլիայի չեզոքությունը

Զելենսկին ասել է, որ Բոլսոնարուն իր հետ զրույցում հաստատել է Բրազիլիայի չեզոքությունը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ բրազիլացի գործընկեր Ժաիր Բոլսոնարուն իր հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ հարավամերիկյան հանրապետությունը շարունակում է չեզոքություն պահպանել Ուկրաինայի շուրջ հակամարտությունում։ Զելենսկին նշել է, որ չի պաշտպանում այդ չեզոք դիրքորոշումը, գրում է ՏԱՍՍ-ը:

Զելենսկու խոսքով՝ զրույցում Բոլսոնարուն նաև նշել է, որ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Երկու նախագահի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի։ Բրազիլական կողմը դրա արդյունքների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չի հրապարակել, իսկ զանգի նախօրեին Բոլսոնարուն ասել է, որ զրույցի բովանդակությունը պետական ​​գաղտնիք է լինելու։

Դեռևս անցյալ շաբաթ CNN Brasil-ի հետ հարցազրույցում Բրազիլիայի նախագահը հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում մտադիր է Զելենսկուն առաջարկել Ուկրաինայում առկա իրավիճակի կարգավորման իր տեսլականը։ Այս լույսի ներքո քաղաքական գործիչը հիշեցրել է Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև 1982 թվականին Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների շուրջ տեղի ունեցած ռազմական հակամարտությունը, որում Հարավային Ամերիկայի պետությունը պարտություն կրեց։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում